Jump to content

ՅուԹյուբի կոճակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՅուԹյուբի կոճակներ (անգլ.՝ YouTube Play Button), մրցանակներ, որոնք շնորհվում են ՅուԹյուբ կայքի կողմից[1] այն ալիքների հեղինակներին, որոնք հասել են բաժանորդների որոշակի քանակի։ Կոճակները պետք չէ շփոթել «YouTube Awards»-ի մրցանակների հետ, որոնք տրվում են լավագույն հոլովակների համար։ Պաշտոնապես գոյություն ունի մրցանակների վեց տեսակ։

VidCon 2012 ամենամյա համաժողովի ժամանակ ՅուԹյուբի գործադիր տնօրեն Թիմ Շեյը ներկայացրել է «ՅուԹյուբի ոսկե կոճակը», որպես մրցանակ այն մարդկանց, որոնք հավաքել են 1 000 000 բաժանորդ։ Այդ ժամանակ պարգևատրվել է 78 ալիք, ինչպես նաև Թիմն հայտարարել է «ՅուԹյուբի արծաթե կոճակի» մասին, որը տրվել է 100 000 բաժանորդ ունեցող ալիքներին։ Բացի այդ, նրանք ստանում են նաև 500 դոլար նվեր քարտ և թվային հայելային ֆոտոխցիկ։

VidCon 2015-ի ժամանակ ՅուԹյուբի արտադրանքի կառավարման փոխնախագահ Մեթյու Գլոցբախն հայտարարել է «ՅուԹյուբի ադամանդե կոճակի» մասին։ Այն նախատեսված է 10 000 000 բաժանորդ ունեցող ալիքների համար։ Այդ ժամանակ պարգևատրում են ստացել 35 ալիք[2]։ Ըստ 2020 թվականի փետրվարի տվյալների, այս կոճակն ունեն 566 ալիք[3]։

2019 թվականին Բիլլի Այլիշի «Bad Guy» երգի տեսահոլովակի մեկնաբանություններ բաժնում SethEverman բաժանորդը մեկնաբանություն է թողել, որը կես տարվա ընթացքում հավաքել է ավելի քան մեկ միլիոն հավանում։ Այս առիթով ՅուԹյուբի թիմը որոշել է կոճակ ուղարկել` որպես ամենաշատ հավանում ունեցող մեկնաբանություն։ Ներկա պահին SethEverman-ի մեկնաբանությունն ավելի քան 2,6 միլիոն հավանում ունի։

Մրցանակի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակները տարբեր չափսեր ունեն` ինչքան շատ է ՅուԹյուբում բաժանորդների քանակը, այնքան մեծ է կոճակը[4]։

Ներկա պահին գոյություն ունի հինգ ՅուԹյուբ կոճակ և 6 մրցանակ`

Արծաթե կոճակ` 100 000 բաժանորդ ունեցող ալիքների համար։ Պատրաստված է նիկելային պղնձից։ Մինչ 2018 թվականն պատրաստվել է մետաղյա շրջանակի մեջ։ Կոճակի նոր տարբերակում շրջանակ չկա։

Ոսկե կոճակ` 1 000 000 բաժանորդ ունեցող ալիքների համար[5][6]։ Պատրաստված է ոսկե արույրից[7]։ Մինչ 2018 թվականն պատրաստվել է մետաղյա շրջանակի մեջ։ Կոճակի նոր տարբերակում շրջանակ չկա։

Ադամանդե կոճակ` 10 000 000 բաժանորդ ունեցող ալիքների համար[8]։ Պատրաստված է արծաթե ներդիրի մեջ բյուրեղի կտորից` ՅուԹյուբի եռանկյունի նվագարկման կոճակի տեսքով։

Սուտակե կոճակ` 50 000 000 բաժանորդ ունեցող ալիքների համար։ 2016 թվականի դեկտեմբերին բլոգեր PewDiePie-ն ստացել է կոճակն իր ալիքի լոգոյի տեսքով 50 000 000 հետևորդների համար։ Այս կոճակի հետ տրվել են նաև փոքր կոճակներ այն բաժանորդներին, որոնք բոլորից վաղ են բաժանորդագրվել և ակտիվ են մնացել[9]։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հայտարարվել է, որ 50 000 000 բաժանորդի հասած երկրորդ ալիքը` «T-Series»-ը ստացել է ՅուԹյուբի պատմության մեջ երկրորդ սուտակե կոճակը, որը առաջինից տարբերվում է ձևով և գույնով[10]։ Ինչպես նաև 2019 թվականի փետրվարի 22-ին 50 000 000 հետևորդների է հասել «5-Minute Crafts» ալիքը։ Հետագայում, 50 000 000 հետևորդների հասել են ևս ինը ալիքներ` «Cocomelon»-ը[11], «SET India»-ն և «Canal KondZilla»-ն 2019 թվականի հունիսն, «WWE»-ն 2019 թվականի օգոստոսին, «Justin Bieber»-ը և «Zee Music Company»-ն 2020 թվականի փետրվարին, «Dude Perfect»-ը, «Like Nastya»-ն և «Kids Diana Show»-ն 2020 թվականի մարտին։

Կարմիր ադամանդե կոճակ` 100 միլիոն բաժանորդ ունեցող ալիքների համար։ 2019 թվականի մայիսի 29-ին 100 միլիոն հետևորդի է հասել «T-Series» ալիքը, իսկ նույն թվականի օգոստոսի 26-ին PewDiePie-ը։ Վերջինս իր ալիքում հրապարակել է հոլովակ, որտեղ բացում է կոճակը, որը դիզայնով նման է ադամանդե կոճակին, սակայն ներսում կարմիր ադամանդե եռանկյուն է և այն ուղարկվել է ՅուԹյուբի լոգոյով ճամպրուկի մեջ։

Պատկեր:Вид награды .png
Մրցանակի տեսքը

Ամենաշատ հավանումն ունեցող մեկնաբանություն մրցանակ։ Այն ստացել է «SethEverman» բաժանորդը[12] Բիլլի Այլիշի «Bad Guy» երգի տեսահոլովակում մեկնաբանություն թողնելու համար, որը կես տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն հավանում է հավաքել։ Մրցանակը տրվել է ստորագրության տեսքով ("Present to Seth Everman, Youtube Comment Surpassed "i'm the bald guy" on Billie Eilish "Bad guy")` մետաղական ֆոնի վրա, շրջանակի մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «YouTube Авторам | Награды» (ռուսերեն). YouTube Авторам | Награды. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  2. Объявление о бриллиантовой кнопке YouTube на VidCon 2015 | Creator News
  3. «Top 5000 YouTubers sorted by Subscribers - Socialblade YouTube Stats | YouTube Statistics». socialblade.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  4. YouTube Creator Hub
  5. YouTube Is Rewarding Its Most Popular Users With Gold
  6. Золотая кнопка YouTube: Что это и как её получить?
  7. What is the Gold Play Button REALLY Made Of?
  8. Psy unboxes his shiny diamond Play Button to celebrate hitting 10 million subscribers
  9. [1]
  10. YouTube awarded @TSeries with a 50 Million Play Button.
  11. «"Cocomelon was the first nursery rhyme to hit 50 million subscribers in the video"».
  12. Seth Everman (2019T13:55). «bruhpic.twitter.com/I9qJYxPvAI» (անգլերեն). @SethEverman. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]